Ռուսաստանի Կուրսկի մարզում այսօր արդեն հինգ անգամ հրթիռային հարվածի վտանգի ազդանշան է հայտարարվել։ Տարածաշրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովը հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները ուկրաինական հրթիռ են խոցել Կուրսկի երկնքում:
ՌԴ պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ ռուսական ուժերը Սուջայի հարավային ծայրամասում հարվածել են ուկրաինական կենդանի ուժին, իսկ Սումիի շրջանի տարածքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի պահուստները։
Նշվում է, որ ՌԴ ԶՈՒ-ն Իվաշկովսկու, Մալայա Լոկնյայի Օլգովկայի շրջաններում կանխել է Ուկրաինայի զինված ուժերի՝ դեպի Ռուսական տարածքի խորքերը ճեղքելու փորձերը։
Ռոսատոմն էլ հայտնել է, որ Կուրսկի ԱԷԿ-ն աշխատում է բնականոն ռեժիմով:
Հիշեցնենք, որ Կուրսկի շրջանում դաշնային բնույթի արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել օգոստոսի 9-ին Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի կապակցությամբ:
Միևնույն ժամանակ անհանգիստ է նաև Բելգորոդի շրջանում։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտել է, որ Ուկրաինայի զինված ուժերը անցած օրվա ընթացքում 180 զինամթերք են բաց թողել Բելգորոդի մարզի ութ շրջանների ուղղությամբ։