Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի հարվածը Գազայում դպրոցի ուղղությամբ, որտեղ, ըստ տեղեկությունների, ապաստանել էին փախստականներ:
Անկարան ՑԱՀԱԼ-ի գործողությունը «մարդկության դեմ նոր հանցագործություն» է որակել: Հիշեցնենք, որ հարվածի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել:
«Իսրայելը մարդկության դեմ նոր հանցագործություն է կատարել՝ սպանելով ավելի քան հարյուր խաղաղ բնակիչ, որոնք ապաստան էին գտել դպրոցում»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
Անկարան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է հրադադարի շուրջ բանակցությունները խափանելու ցանկության համար: