Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը առաջին հաղթանակը տոնեց Փարիզ-2024-ում:
65 կգ քաշային ըմբիշների պայքարում` 1/8 եզրափակչում, Վազգեն Թևանյանի մեկնարկային մրցակիցը վրացի Գոդերձի Ձեբիաշվիլին էր:
Թևանյանը մրցակցին հաղթեց 11:0 հաշվով:
Քառորդ եզրափակչում Թևանյանը կմրցի Ալեխանդրո Վալդես (Կուբա) – Տուլգա Թումուր Օչիր (Մոնղոլիա) զույգի հաղթողի հետ։
Հայաստանը ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: ՕԽ փոխչեմպիոններ են դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը: