Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում գտնվող դպրոցին հարվածելու մասին՝ պնդելով, որ դրանում ՀԱՄԱՍ-ի զինյալներ էին տեղավորված։ Հաղորդվում է հարվածի հետևանքով 100 մարդու զոհվելու մասին։
Ավելի ուշ Գազայի իշխանությունները հաստատել են այդ տեղեկությունը՝ նշելով, որ իսրայելական կողմը երեք հրթիռի հարված է հասցրել դպրոցին։
Արտակարգ ծառայությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքը, սակայն այն բարդանում է բռնկված հրդեհի պատճառով։