Փարիզում ընթացող օլիմպիական խաղերում այսօր մրցահարթակ դուրս եկավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 89կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը:
Կարապետյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 170 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 200 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը գրավեց 7-րդ հորիզոնականը:
Օգոստոսի 10-ին մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը:
Հայաստանն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: ՕԽ փոխչեմպիոններ են դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը: