Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են: Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվել, մի շարք ռուսական բնակավայրեր գրավել և ռուս զինծառայողների գերի վերցրել:
Նաև նշվում է, որ ուկրաինացի զինվորականներն ամրապնդում են դիրքերը Սուջա քաղաքի շուրջ։
Ռուսաստանի ՊՆ-ն, սակայն, հայտարարում է, որ ուկրաինական զինված ուժերին հարվածներ են հասցվում, նրանց առաջխաղացումը կասեցվում է: Գերատեսչությունը հայտնել է, որ գիշերը ուկրաինական տասնյակ անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել են Բելգորոդի, Բրյանսկի, Լիպեցկի, Կուրսկի, Վորոնեժի, Օրյոլի շրջանները:
Լիպեցկի շրջանի մի շարք բնակավայրերում տարհանում է հայտարարվել, հայտնի է խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին: