Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի եզրակացության հիման վրա Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ոչնչացված «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության 13 հազար 500 կգ՝ օգտագործման համար ոչ պիտանի հավի մսի ճակատագիրն այդ միսը թաղելով չի ավարտվել: Ընկերության իրավաբանը «Լուրերին» պարզաբանել է, թե ինչպես է սառեցված հավի միսը հողի տակից կրկին հայտնվել ընկերության պահեստում:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։