Անկարայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել:
Անկարա-Էսքիշեհիր մայրուղով ուղևորատար ավտոբուսը տեղական ժամանակով ժամը 05:00-ին բախվել է վերգետնյա հետիոտնային անցման հենակետին:
Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, վարորդը քնել է ղեկին։ «Ճշգրիտ պատճառը կպարզի հետաքննությունը», - ասել է նահանգապետը։
Արդարադատության նախարար Յըլմազ Թունչը դատախազությանը հանձնարարել է բազմակողմանի հետաքննել միջադեպը: