ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 10-ին կմասնակցեն ABC-ի եթերում կայանալիք հեռուստաբանավեճին՝ հայտնել է հեռուստաալիքը՝ նշելով, որ նախագահի թեկնածուները հաստատել են իրենց մասնակցությունը:
ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցության թեկնածու Հարիսը մասնակցությունը հաստատել է նաև X-ի միկրոբլոգում։
Ավելի վաղ Ֆլորիդա նահանգի իր Մար-ա-Լագո կալվածքում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական թեկնածու Թրամփն առաջարկել էր երեք հեռուստատեսային բանավեճ անցկացնել՝ սեպտեմբերի 4-ին, 10-ին և 25-ին՝ համապատասխանաբար Fox News, ABC և NBC հեռուստաալիքների եթերում:
Թրամփի խոսքով՝ ժամկետներն արդեն համաձայնեցվել են հեռուստաընկերությունների հետ, սակայն փոխնախագահ Հարիսի թիմը դեռ պետք է հաստատի իր մասնակցությունը: Fox News-ն ու NBC-ն չեն մեկնաբանել նրա խոսքերը։
Թրամփը նաև հայտնել է փոխնախագահի թեկնածուներ Դևիդ Վենսի և Թիմ Վալցի միջև բանավեճ անցկացնելու գաղափարի մասին։