ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը, հարցումների համաձայն, առաջ է անցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփից։ Reuters գործակալությունը, վկայակոչելով Ipsos-ի հարցման արդյունքները, նշել է, որ Հարիսը ստացել է ձայների 42%-ը, իսկ Թրամփը՝ 37%-ը։
Ընդ որում դեմոկրատների թեկնածուն հանրապետականից առաջ է անցել առանցքային նահանգներում, ինչպիսիք են Արիզոնան, Ջորջիան, Միչիգանը, Նևադան, Հյուսիսային Կարոլինան, Փենսիլվանիան և Վիսկոնսինը, որտեղ ավելի լարված ընտրություններ են սպասվում:
Արդյունքների համաձայն, հարցվածների 4%-ը պաշտպանում է անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի Կրտսերին: