Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Շիրակի մարզում մկնանման կրծողների՝ դաշտերին հասցված վնասներին, նաև կարկտի հետևանքներին: Թեև 2024-ի միայն գարնանը 13 հազար հա հողատարածքներում պայքարի միջոցներ իրականացվել են, Գևորգ Պապոյանը նշել է ՝ նախատեսում են մեծացնել միջոցառումների ծավալը: Դրանք կիրականացվեն ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողերում, նաև մշակաբույսերին հարակից տարածքներում։
Մանրամասները՝ Վրույր Մկրտչյանի ռեպորտաժում: