Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրառմամբ անդրադարձել է Գազայում տիրող իրավիճակին։
«Չափից շատ մարդիկ են զոհվել Գազայում։ Ավերածությունները պետք է դադարեն, պատանդները պետք է ազատ արձակվեն։ Տարածաշրջանը սարսափելի հակամարտության շեմին է։ Մեզ շտապ անհրաժեշտ է զինադադար։ Ամբողջությամբ աջակցում եմ Եգիպտոսին, Կատարին ու ԱՄՆ-ին՝ իրենց միջնորդական ջանքերում»,- գրել է նա։