Իսպանիան հաղթել է Ֆրանսիային Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարի եզրափակչում։ Հանդիպումն ավարտվել է 5։3 հաշվով։
Որոշիչ երկու գոլի հեղինակն Իսպանիայի հավաքականի հարձակվող Սերխիո Կամելյուն է։
11-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Միյոն։ Յոթ րոպե անց իսպանացիների կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը հավասարեցրել է հաշիվը։ Եւս յոթ րոպե անց նա երկրորդ գոլի հեղինակն է դարձել։ Խաղի 28-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ալեքս Բազնան մեծացրել է հաշվի տարբերությունը՝ 3։1, տուգանային ճշգրիտ հարվածով։ Առաջին խաղակեսը հենց այս հաշվով է ավարտվել։
Երկրորդ խաղակեսում հաշիվը կրճատել է կիսապաշտպան Մագնես Ակլիուշեն, իսկ 90+3 րոպեին ֆրանսիացիների հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան հաշիվը հավասարեցրել է 11-մետրանոց տուգանայինով՝ դարձնելով 3։3։
Լրացուցիչ ժամանակում՝ 100-րդ րոպեին, առանձնացել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Սերխիո Կամելյոն։ Հենց նա է 120-րդ րոպեին իր երկրորդ գնդակն ուղարկել հակառակորդի դարպասը և վերջնական 5։3 հաշիվը հաստատել։