Իսրայելական ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, որը մուտք էր գործում Լիբանանի հարավում գտնվող Սայիդ քաղաքի պաղեստինյան Էին-էլ-Հելվե ճամբար։ ՌԻԱ-Նովոստիի աղբյուրը պատմել է, որ հարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման հրամանատարներից ևս մեկը։
«Իսրայելական բանակի ԱԹՍ-ն Հասբա խաչմերուկում՝ Էյն-էլ-Հելվե ճամբար մուտք գործելիս, հարվածել է մեքենային։ Դրա ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել։ Մեքենայում գտնվողները մահացել են, իսկ մի քանի պատահական անցորդ՝ վիրավորում ստացել»,- ասել է նա։