Օգոստոսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում երեխա է մահացել։
Տեղեկությունը 1lurer.am-ին հաստատեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Մահվան դեպք է կա. հանկարծամահության դեպք է, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով) հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Նախնական տվյալներով՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցած երեխա է։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան պատճառները պարզելու նպատակով։ Առգրավվել են երեխային վերաբերող բժշկական փաստաթղթերը։ Հարցաքննվել են ինչպես ծնողները, այնպես էլ նշված հաստատության աշխատակիցները։
Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել է Գոռ Աբրահամյանը։