Վատիկանյան պարբերականում հոդված է հրապարակել պրոֆեսոր Ալդո Ֆերրարին՝ անդրադառնալով հայաթափված Արցախին: Պրոֆեսորի գնահատմամբ՝ միջազգային հանրության գրեթե կատարյալ անտարբերության պայմաններում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը ստիպված էր փախչել ու ապաստանել Հայաստանում։ Բաքվի իշխանությունն, ըստ նրա, այժմ շարունակում է հակամարտությունն այլ միջոցներով՝ թալանելով հայկական մշակութային ժառանգությունը, որի ողբերգական նախադեպը Նախիջևանն է։ Հոդվածը նաև հանգամանալից անդրադառնում է Ադրբեջանի պատմության կեղծիքներին:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։