Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում գործող անվճար և վճարովի ծառայությունները՝
-
Քաղաքացիների ազատ մուտք լողափի տարածք
-
Խաղահրապարակ
-
Հանդերձարաններ
-
Շվաքարաններ
-
Ցնցուղարաններ
Հաշմանդամություն ունեցող կամ սակավաշարժուն անձանց համար առնվազն մեկ հատուկ լողափի համար նախատեսված ռեզինե անվասայլակ, որը հնարավորություն կտա շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի վրա
-
Ավտոկայանատեղի՝ հարմարեցված նաև հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք հասանելի կլինեն ուղիների կամ լողափերի մուտքերին
-
Սանհանգույցներ
-
Հանրային լողափերում մատուցվում են նաև այլ վճարովի ծառայություններ։
Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում են բուժկետեր, Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը։
Հարգելի քաղաքացինե՛ր, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք շրջակա միջավայրը և մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը։