Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Գալստյանն իր առաջին Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտել է իրանցի Սաեդ Էսմաելիի հետ և 4:10 հաշվով ցավալի պարտություն կրել:
Հիշեցնենք՝ Գալստյանը տպավորիչ և լարված պայքարում 3:2 հաշվով հաղթել էր ֆրանսիացի ըմբիշին և դուրս էր եկել կիսաեզրափակիչ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 3:2 հաշվով հաղթել է մրցակցին և դուրս եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ։