Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է: 8 ամիս է պահանջվել այն մշակելու համար: Մայրաքաղաքի ճարտարապետական գլխավոր փաստաթուղթը թվայնացվել է և, ինչպես ասում են «Երևաննախագծում»՝ շատ հարցերի պատասխաններ է տալու: Վերջին անգամ գլխավոր հատակագիծ է հաստատվել 2005-ին:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում։