Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դատարանում ստիպված է պատասխանել, թե իր և իր հետ փոխկապակցված անձանց 1 միլիարդ դրամի օրինական եկամուտով ինչպես է ձեռք բերել ավելի քան 4 միլիարդ 330 միլիոն դրամի գույք: Նախկին գլխավոր դատախազն ու նրա հետ փոխկապակցված անձինք հրավիրվել են դատախազություն, որպեսզի պարզաբանեն այս հակասությունը: Պետությունը պատրաստվում է բռնագանձել նախկին պաշտոնյային ու նրա ընտանիքին պատկանող մոտ երեք տասնյակ գույք:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։