«Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային ռուսական ագրեսիվ պատերազմի առաջին իսկ օրվանից»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մեր անդամ պետությունների հետ համատեղ մենք տրամադրել ենք մոտ 108 միլիարդ եվրոյի աջակցություն։ Ուկրաինան հաղթելու է գոյատևման համար մղվող այս պատերազմում»,- նշել է պաշտոնյան:
Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը կաջակցի Ուկրաինային և նրա ժողովրդին այնքան, որքան անհրաժեշտ լինի։