Նիգերը հայտարարել է Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:
Աֆրիկյան հանրապետությունն Ուկրաինային մեղադրել է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար և զգուշացրել, որ պատրաստվում է այդ հարցով դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին:
Ավելի վաղ նման որոշում էր կայացրել նաև Մալին: Այդ երկրի կառավարության հայտարարության համաձայն՝ Մալիի իշխանությունը մեծ զարմանքով ի գիտություն է ընդունել Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովի խոսքերը հուլիսի վերջին Մալիի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների հարձակմանն Ուկրաինայի մասնակցության մասին:
Ուկրաինայի ԱԳՆ-ն «անհեռատես և հապճեպ» է որակել Մալիի որոշումը՝ նշելով, որ Կիևը հավատարիմ է միջազգային իրավունքի նորմերին, երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անձեռնմխելիությանը և հերքում է Մալիի անցումային կառավարության մեղադրանքները: