Իսրայելն օրեցօր բարձրացնում է զինված ուժերի պատրաստվածության մակարդակը և կատարելագործում հարձակողական կարողությունները՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:
Յոավ Գալանտը զինվորականների հետ հանդիպմանը նշել է, որ մի քանի օր է՝ աշխատում է համապատասխան կողմերի հետ գործողությունների համակարգման ուղղությամբ:
Նա տեղեկացրել է, որ հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարի հետ, նաև հեռախոսազրույց ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ:
«Վաշինգտոնը հավատարիմ է Իսրայելին աջակցությանը», - հավելել է Գալանտը: