Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովն օպերատիվ կառավարման կետից նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկում ստեղծված իրավիճակի մասին:
Գերասիմովը նշել է, որ Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի հարձակումը դադարեցվել է: Նա հայտարարել է, որ ռուսական զորքերը «շարունակում են ոչնչացնել թշնամուն» սահմանի մոտակայքում գտնվող անտառներում:
Խորհրդակցությանը ներկա են եղել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը: