Հեզբոլլահի պատասխանն Իսրայելի հարձակումներին կլինի «ուժեղ և արդյունավետ»՝ հայտարարել է շարժման առաջնորդը Բեյրութում Իսրայելի հարվածից սպանված հրամանատար Ֆուադ Շուքրի հիշատակին նվիրված հեռուստաուղերձում:
Սայեդ Հասան Նասրալլան նշել է՝ դեռևս սպասում են հարմար պահի, հավելել՝ Իսրայելի գործողություններին կարձագանքեն թե՛ Հեզբոլլահը, թե՛ Իրանը:
«Տարածաշրջանն այսօր կանգնած է իրական վտանգների առաջ: Բոլորը պետք է հասկանան Պաղեստինին սպառնացող հնարավոր հետևանքները», - ասել է նա: Նասրալլան շեշտել է՝ չի կարելի թույլ տալ, որ Իսրայելը հաղթի:
«Մինչև մարտի դաշտում հանդիպելը ընդամենը մի քանի օր ու գիշեր է մնացել», - զգուշացրել է Հեզբոլլահի առաջնորդը: