ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես ընտրվել է նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահի ընտրությունում Դեմոկրատական կուսակցության թեկնածու։ Հարիսը որպես փոխնախագահի թեկնածու ընտրել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վալցին:
Ջո Բայդենը ողջունել է նրա որոշումը: «Նրա խոսքով՝ Հարիս-Վալց զույգը կդառնա Միացյալ Նահանգների «աշխատավորների և հզոր միջին խավի խոսափողը»:
«Նրանք կդառնան մեր ժողովրդավարության ամենաուժեղ պաշտպանները: Ժամանակն է, որ բոլոր դեմոկրատները, և, իհարկե, բոլոր ամերիկացիները համախմբվեն Հարիս-Վալց զույգի շուրջ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Միջազգային այլ իրադարձությունները՝ տեսաշարում: