Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վարագավանի վարչական տարածքում գտնվող եկեղեցու հարակից անտառածածկ տարածքից նույն գյուղի բնակիչը ապօրինի հատել է թաց կանգուն ծառեր և տեղափոխել իր առանձնատան բակ:
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 5-ին ստացված տեղեկության ստուգման ժամանակ ոստիկանները վարագավանցի 27-ամյա երիտասարդի մատնանշած տարածքում հայտնաբերել են ապօրինի հատած 18 տարբեր տեսակի և տարբեր տրամագծերի թաց կանգուն ծառերի կոճղեր, իսկ առանձնատան բակում՝ փայտանյութ: Երիտասարդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ խոստովանելով կատարածը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: