Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ։ Ամոյանը մրցակցին հաղթեց 6/5 հաշվով։
77 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ամոյանը 1-3 հաշվով զիջել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային:
Հայ ըմբիշը մեկնարկում 8:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության էր հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադիի նկատմամբ:
Ամոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: