67 կգ Սլավիկ Գալստյանը տպավորիչ և լարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց ֆրանսիացի ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի իրանցի Սաեդ Էսմաելիի հետ։ Վերջինս էլ 8:0 հաշվով հաղթել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն կուբացի Սանչեսին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 3:2 հաշվով հաղթել է մրցակցին և դուրս եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ։
«Փարիզ-2024»-ում մեր մարզիկները կպայքարեն օլիմպիական պարգևների համար․ Արթուր Ալեքսանյանը՝ ոսկե, Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալների համար, դիտեք այսօր՝ ժամը 20։15-ից, Առաջինով: