Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 6-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 31, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 8, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 3-ական, բնակարանային գողության, զենքի, զինամթերքի առգրավման՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, անառակաբարո արարք կատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնավնասման, երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ծնողի կողմից երեխայի առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու, ինքնիրավչության, ընտանեկան բռնության հետ կապված դեպքերի, սուտ մատնության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության 2-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 1 մարդ զոհվել է, 30-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։