ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում որոնողական աշխատանքներն ավարտվել են․ փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին։
«Երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 7-ին, ժամը 07։10-ին փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ»,- տեղեկացնում են փրկարար ծառայությունից։
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։ Փրկարարները և ջրափրկարարները Աղստև գետից հայտնաբերել և ափ էին դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել էին 36 փրկարարական ծառայող (որից 5-ը ջրափրկարար)։
Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։