Կուրսկի սահմանամերձ շրջանում կրակոցները շարունակվում են և խանգարում տարհանմանը, հաղորդել են Սուջանի շրջանի վարչակազմից։ Ավելի վաղ Կուրսկի շրջանում հայտարարվել էր հրթիռային սպառնալիքի ահազանգ, որը հետո չեղարկվել էր։ Նահանգապետը քաղաքացիներին հորդորել էր խուճապի չմատնվել։
«Ներկայում սահմանին իրավիճակը լարված է, օպերատիվ շտաբը բերվել է շուրջօրյա ռեժիմի, սահմանին մարտեր են։ Բնակիչներին, որոնք լքում են սահմանամերձ շրջանը, դիմավորում ենք կազմակերպված բրիգադով, բժիշկների խումբ է ձևավորվել, դեղամիջոցների պահուստային պաշարներ են առանձնացվել, տրանսպորտային աշխատող ուղիներ կան։ Խնդրում եմ խուճապ չստեղծել»,- ուղերձով դիմելով քաղաքացիներին՝ ասել էր Ալեքսեյ Սմիռնովը։