Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ավստրալիայի նորանշանակ դեսպան Մայլզ Ռոբերտ Արմիթիջի հավատարմագրերը։ Հանդիպմանը, բացի երկկողմ հարաբերություններից, անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին: Դեսպանը հայտարարել է, որ Ավստրալիան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն շարունակելու է խթանել խաղաղության օրակարգը: Նա կարծիք է հայտնել, թե տարածաշրջանում արդեն խաղաղություն է հաստատվել։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։