Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ այն կանգնեցնելով անհայտ մասշտաբի պատերազմի եզրին՝ X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք բոլորս պետք է կանխենք ևս մեկ աղետ։ Հետագա ուղին հիմնականում համաձայնեցված է. հրադադար Գազայում, անմիջապես։ Բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են լարվածության թուլացմանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է Բորելը։