ԱՄՆ-ը դադարեցրել է Թբիլիսիում Լուգարի լաբորատորիային և Հիվանդությունների վերահսկման կենտրոնին 2 միլիոն դոլարի օգնության տրամադրումը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։
Նա մանրամասնել է, որ խոսքը հետազոտական նախագծերի դադարեցման մասին է։
«Ցավում եմ, որ նման որոշում է կայացվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ»,- ասել է պաշտոնյան:
Սարջվելաձեն նաև հերքել է լաբորատորիայի փակման մասին լուրերը՝ նշելով, որ այն, ինչպես և Հիվանդությունների վերահսկման կենտրոնը, շարունակելու է աշխատանքը։ Նրա խոսքով՝ Վրաստանի առողջապահության համակարգի համար պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսվում, և «նման տատանումները» պատկերը էապես չեն փոխի։