Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարն ընտրվել է ծայրահեղական այդ շարժման քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի տելեգրամյան ալիքում։
«Յահյա Սինվարն ընտրվել է շարժման քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնում՝ մահացած Իսմայիլ Հանիեի փոխարեն»,- ասված է փաստաթղթում։