Մարմնամարզիկները վերադարձան Փարիզի Օլիմպիական խաղերից։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հիշեցնենք՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը մասնակցեց Օլիմպիական խաղերի հենացատկի վարժության եզրափակչին և վաստակեց արծաթե մեդալ։
Փարիզի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում մեդալի համար պայքարող Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում վաստակեց 14,866 միավոր և գրավեց վեցերորդ տեղը։