Տոյվո Կլաարը տարածաշրջանային թեմաներ լուսաբանող պարբերականի հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձին աջակցելուն, նկատել, որ դա Ադրբեջանի պարտականությունն է: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև շեշտել է, որ չի կարելի նույն հարթության վրա դիտարկել ղարաբաղցի և ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցերը: Փորձագետների կարծիքով՝ Բաքուն ուռճացնում է Հայաստանից հեռացածների թիվը, նրանց մեծ մասը եղել են ԼՂ հարակից 7 շրջանից, բացի դրանից՝ Հայաստանը գույքը կորցրածներին փոխհատուցել է:
Մանրամասները՝ Մարինե Խառատյանի ռեպորտաժում: