Իրանը որոշում է կայացրել հարձակում գործել Իսրայելի վրա՝ հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։ Իրանի ուղերձը Իսրայելին է փոխանցվել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով։ Վերջինս զանգահարել է անմիջապես նախարար Կացին՝ բացատրելու համար, որ այդ տեղեկությունը ստացել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիից։
«Իրանը տեղեկացրել է մեզ, որ մտադիր է հարձակում գործել Իսրայելի վրա։ Աշխարհը պետք է պատժի Իրանին ցանկացած ագրեսիվ գործողության համար»,- ասել է Կացը:
Պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսել է հրավիրել ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Մանրամասները՝ տեսաշարում: