ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված։ Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ։ Հանձնաժողովում քննարկվել և ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի նախագիծ։
ԱԺ-ն, ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, առանձնացրել է մի քանի օրինագիծ, որոնք հասարակության համար սպասված էին։