Կոռուպցիայի գործով ձերբակալվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինովացիոն զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Շեստերովը՝ հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից:
Նա մեղադրվում է «Պատրիոտ» այգու և ցուցահանդեսային կենտրոնի գործունեության համար հատկացված բյուջետային միջոցները յուրացնելու համար: Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի «խարդախություն» հոդվածով: Շեստերովի հետ ձերբակալվել է «Պատրիոտ» այգու տնօրեն Վյաչեսլավ Ահմեդովը, նրան ուղարկել են մեկուսարան։
Այգին կառուցվել է պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի օրոք՝ նրա տեղակալ Թիմուր Իվանովի ղեկավարությամբ, որին ապրիլին ձերբակալել էին կաշառքի գործով։
Շեստերովը վեցերորդ գեներալն է, որին ձերբակալել են՝ սկսած ապրիլի վերջից։