Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը համալրվել է ամերիկյան առաջին F-16 ինքնաթիռներով։
Մատակարարումների համար նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի, Դանիայի և Նիդերլանդների գործընկերներին:
The Economist պարբերականի տվյալով՝ Ուկրաինա այժմ տասը F-16 կործանիչ է ուղարկվել, ակնկալվում է, որ մինչև 2024 թվականի վերջ Կիևին ևս 20 ինքնաթիռ կտրամադրվի։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ, մինչև 2025 թվականի ավարտը Ուկրաինայի զինուժը պետք է 79 կործանիչ ստանա։