Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Էրիկ Հելսբորնը X-ի էջում հրապարակել է խմբի հայտարարությունը, որով Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը ողջունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և վերջինիս հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ՝ Եվրոպական միության որոշումները։
«Սա Հայաստան-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է՝ հիմնված ընդհանուր արժեքների, սկզբունքների և բարգավաճման տեսլականի վրա։
Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներս, ողջունում ենք ԵՄ խորհրդի որոշումները և ընդգծում ենք Շվեդիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ինչպես նաև ընդգծում ենք Հայաստանին աջակցությունը շարունակելու ԵՄ-ի հանձնառությունը»,- ասված է փաստաթղթում։