Իրանը որոշում է կայացրել հարձակում գործել Իսրայելի վրա, հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։ Իրանի ուղերձը Իսրայելին է փոխանցվել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով։ Վերջինս զանգահարել է անմիջապես նախարար Կացին՝ բացատրելու համար, որ այդ տեղեկությունն է ստացել Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիից։
«Իրանը տեղեկացրել է մեզ, որ մտադիր է հարձակում գործել Իսրայելի վրա։ Աշխարհը պետք է պատժի Իրանին ցանկացած ագրեսիվ գործողության համար»,-ասել է Կացը: