Ամենակարևորը ամերիկացի գործընկերների կողմից քայլեր ձեռնարկելն է, մենք դա դեռ չենք տեսնում, սակայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո մոտեցումներն արմատապես կփոխվեն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Նա լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ Վրաստանը քայլեր է անում՝ ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները բարելավելու համար:
Վարչապետը նաև պատասխանել է Վաշինգտոնի կողմից Թբիլիսիին 95 միլիոն դոլար օգնությունը կասեցնելու մասին հարցին: Կոբախիձեն նաև նշել է, որ դեռ չգիտե, թե կոնկրետ որքան գումար է կասեցվել:
«Մենք կհետաքրքրվենք ու կպարզենք այս ամենը։ Մեզ համար գլխավորն այն է, որ մենք գտնվում ենք սպասման ռեժիմում։ Մեր կողմից քայլեր են արվում, և ամենակարևորը համապատասխան քայլեր տեսնելն է ամերիկյան գործընկերների կողմից։ Այն, ինչ մենք մինչ այժմ տեսնում ենք, պատահական քայլեր չեն, բայց, կարծում եմ, որ մոտ ապագայում, հատկապես և առաջին հերթին՝ ուկրաինական պատերազմի ավարտից հետո, մոտեցումներն արմատապես և հիմնովին կփոխվեն»,- ասել է վարչապետը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը որոշել է կասեցնել Վրաստանին տրամադրվելիք 95 միլիոն դոլարի օգնությունը:
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան