Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 5-ին ընդունել է BRIDGED ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։
Bridged-ը բժշկական զբոսաշրջության օնլայն հարթակ է, որը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես բժշկական զբոսաշրջության առաջատար ուղղություն՝ խթանելով զգալի տնտեսական աճ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում բժշկական զբոսաշրջության դիրքավորման հարցը և տեղական տնտեսության վրա դրա դրական ազդեցությունների ուսումնասիրությունները։
Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց նպատակները, հարթակի գործառույթները, առաջիկա ակնկալվող աշխատանքների ժամանակացույցն ու սպասվող արդյունքները։
«Բժշկական զբոսաշրջությունը Հայաստանի համար շատ կարևոր ուղղություն է, որի զարգացումը առանցքային դեր է ներկայացնում մեր ամենամյա ռազմավարության պլանում։ Մենք պատրաստ ենք աջակցել և խթանել այս ուղղությունը բոլոր հնարավոր աջակցման ձևերով», - նշել է նախարարը։