Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժումը տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսային տարածքների ուղղությամբ: The Times of Israel-ի տվյալով՝ իսրայելական ՀՕՊ համակարգը ոչնչացրել է դրանց մեծ մասը: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան: ՑԱՀԱԼ-ը հայտնում է, որ Լիբանանից արձանագրված հարվածների հետևանքով զինվորականներ են տուժել: Իսրայելական կողմը տեղեկացրել է Լիբանանի հարավին պատասխան հարվածների մասին:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: