G7 երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։ Փաստաթղթում ասված է․
«Մենք՝ «Մեծ յոթնյակի» երկրների (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) ԱԳ նախարարներս, ինչպես նաև ԵՄ բարձր ներկայացուցիչը, խոր մտահոգություն ենք հայտնում Մերձավոր Արևելքում լարվածության աճի կապակցությամբ, ինչը սպառնում է տարածաշրջանում էլ ավելի ընդգրկուն հակամարտության հրահրմամբ։ Մենք կրկին կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին՝ ձեռնպահ մնալ պատասխան բռնությունների ներկայիս կործանարար շրջանը շարունակելուց, նվազեցնել լարվածությունը և կառուցողական կերպով մասնակցել լարվածության նվազեցմանը։ Որևէ երկիր կամ ժողովուրդ չի շահի Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրումից»։