Շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:
«Ցավոք սրտի, էլի քիչ տարբերություն։
Նվաճեցի արծաթե մեդալ, շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար, բայց չեմ հանձնվելու ու կպատրաստվեմ մյուս օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք։
Շնորհակալ եմ իմ մարզիչներին, որ իմ կողքին կանգնած են։
Աստված առաջ»։
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանը Փարիզում ընթացող ամառային 33-րդ օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել: Նախորդ օլիմպիական խաղերում, որ անցկացվել էին 2021 թվականին՝ Տոկիոյում, Դավթյանը նույն վարժությունում դարձել էր բրոնզե մեդալակիր: