2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում մեդալի համար պայքարող Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում վաստակեց 14,866 միավոր և գրավեց վեցերորդ տեղը։
Նշենք, որ մրցում էր 8 մասնակից։ Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացավ Չինաստանի ներկայացուցիչը: